ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ցուկերբերգը՝ վիրտուալ երկնքի հաշվետար

Ցուկերբերգը՝ վիրտուալ երկնքի հաշվետար
26.10.2024 | 07:13

Երկնքի դարպասի մոտ մի մարդ էր նստած՝ դեմքը շատ ծանոթ էր։ Որտե՞ղ եմ տեսել... Հիշողությունս լարեցի ու մեկ էլ հանկարծ հիշեցի։ Հա՛, էլի, ինքն ա։ Դարպասի մոտ Մարկ Ցուկերբերգն էր նստած։ Ուրախացած բացականչեցի.

- Դու էս ի՞նչ ես անում ստեղ, Մարկո։

- Միավորներն եմ հաշվում, որ տեսնեմ, թե ում ուր ուղարկեմ։

Ցուկին պլանշետը ձեռքն առավ ու սկսեց հաշվել.

- Հենրիկ Պիպոյան, ազգությամբ՝ հայ, բնավորությամբ՝ մարսեցի, քաշով՝ յուպիտերցի։ Դու քառասուն հազար բթիկ ես հավաքել, տասներկու հազար հռհռիկ, վեց հազար սրտիկ ու հազար երկու հարյուր գրկիկ։ Վատ չի։ Բայց չորս հարյուր ջղայնիկ ունես։ Ա՛յ դա վատ ա։ Ու՞մ ես էդքան ջղայնացրել։ Ամեն մի ջղայնիկի համար քսան բթիկ հանում ենք։

Հաշվեց, հաշվեց ու ասեց.

- Միավորներդ հերիքում են։ Քեզ ներս եմ թողնում, բայց փոքր կենտրոնում քեզ տեղ չի հասնում, ոչ էլ մեծ կենտրոնում։

- Բա որտե՞ղ ա հասնում։

—-Որ քեզ հասկանալի լինի, մոտավորապես ոնց որ Բանգլադեշի կողմերը լինի։ Բայց քո սեփական՝ առանձին ամպի վրա ես ապրելու՝ բոլոր հարմարություններով։

- Գոնե փետրավոր ամպ ա՞։

- Չէ, պանելային ա, փետրավորի համար միավորներդ չեն հերիքում։ Բայց արևկող ամպ ա, ձմեռը՝ տա՜ք-տաք, չես մրսի։

- Մարկո ջան, գոնե Կոմիտասի կողմերը հաջողացրու, ախր, ես Բանգլադեշից ո՞նց եմ կենտրոն հասնելու։

- Շատ հեշտ, բռնում ես համար 4 երթուղային քամին ու կես ժամից կենտրոնում ես։ Գիշեր-ցերեկ աշխատում ա։ Էն տաքգլուխ ջահելները մեկ մեկ ցունամիով են կենտրոն գնում ու մի քանի րոպեից հասնում են, բայց շատերը չեն հասցնում ժամանակին արգելակել ու ընկնում են կայծակի բերանը։

- Ու ի՞նչ ա լինում հետները։

—-Հե՛չ, կայծակը մի լավ դաղում ա, մի երկու օր քամակները ցավում ա, հետո անցնում ա։

- Իսկ սրանք ովքե՞ր են։

- Ո՞վ։

- Էն, որ գետնին պառկած են։

—-Դրանց միավորները մենակ ներս մտնելու համար են հերիքել։ Իրանց բնակարան չի հասնում։

- Ուրեմն՝ պիտի հավերժ ստեղ գետնին պառկած մնա՞ն։

- Հա, սրանք էլ ստեղի մուրացկաններն են։

- Ի՞նչ են մուրում։

- Խղճահարություն։ Եթե օրական հարյուր գրամ խղճահարություն չհավաքեն, էդ օրը սոված են մնում...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5236

Մեկնաբանություններ